Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

ԱԺ նախագահի բրյուսելյան այցը

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանեց Բրյուսել:

Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպեց Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատեցին արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան եւ երկուստեք այն պահպանելու եւ շարունակելու պատրաստակամություն հայտնեցին:

Նշվեց, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում՝ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն հայտնեցին, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ի տնտեսական եւ ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվեց մուտքի արտոնագրերի եւ հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու եւ պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին: Կարեւորվեց այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար:

Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:

Կարեւորվեց նաեւ ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար եւ հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս կիրառելու համագործակցության հնարավորություններն ու գործիքները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպեց Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, իր եւ պատվիրակության անունից նրանց հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ նոր նվաճումներ նոր տարում:

Հանդիպման ժամանակ կարեւորվեցին երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, այդ թվում' խորհրդարանական բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների անդամների փոխայցելությունները: Կարեւորվեց նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը:

Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր ունի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, եւ պետք է լավագույնս օգտագործել այն:

Քննարկման ժամանակ կարեւորվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ այն փաստը, որ ԵՄ Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ ԱԺ նախագահը վստահեցրեց, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: ԱԺ նախագահի գնահատմամբ' այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:

Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների՝ փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը եւ հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:

Բելգիայի Սենատի նախկին նախագահ, այժմ Սենատի նախագահի տեղակալ Արման դը Դեկկերը օբյեկտիվորեն գնահատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ միջազգային հանրության ու Հայաստանի կատարած քայլերը' համոզմունք հայտնելով, որ դրանք պետք է լուծում ստանան բացառապես միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան նաեւ Բելգիայի հայ համայնքի դերին ու նշանակությանը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունը նկատեց, որ յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ Հայաստանի միջեւ, եւ ցանկալի է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: Նրա գնահատմամբ՝ Բելգիայի հայ համայնքը իր նպաստն է բերում ինչպես Բելգիայի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը, այնպես էլ հայ-բելգիական հարաբերությունների սերտացմանը:
Հովիկ Աբրահամյանը Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին հրավիրեց Հայաստան:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ էր:
ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ ԵՄ կառույցների հետ համագործակցությունը դրական զարգացում ունի, եւ կարեւորեց ԵԺԿ դերը եվրոպական ինքնության պահպանության եւ Եվրոպական Միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում:

Հովիկ Աբրահամյանը հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին հավատարմությունից բխող քայլ համարեց' նկատելով, որ եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգանալու Հայաստանի ձգտումը վայելում է հասարակության լիարժեք աջակցությունը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մեծ ջանքեր են գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, որի արդյունքները ավելի ու ավելի տեսանելի են դառնում:

Կողմերն անդրադարձան նաեւ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, որը պետք է նոր որակի հասցնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը: ԱԺ նախագահը հույս հայտնեց մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել բանակցային գործընթացը:

ԵԺԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկվեցին նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր եւ կարեւորվեց այս ձեւաչափով ԵՄ-ի եւ գործընկեր երկրների հետ համագործակցության խորացումը: Նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամների հետ ինչպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համգործակցության հանձնաժողովի շրջանակներում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու համար:

Անդրադարձ եղավ նաեւ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք՝ ընտրությունները թափանցիկ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, ինչը Հայաստանի հետագա առաջընթացի լավագույն երաշխիքը կլինի:

ԱԺ նախագահը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս հարցում Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ է մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն եւ պատրաստակամ է առանց նախապայմանների կատարելու իր ստանձնած պարտավորությունները: Այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին հրավիրեց Հայաստան:

Հունվարի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված