Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ, դա մեր քաղաքական կամքն է. Հովիկ Աբրահամյան

Դիվանագիտական առաքելություններ

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարեւորեց խմբի ստեղծումը՝ համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձեւավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ' Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի մեջ է, եւ ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը միմյանց տալու շատ բան ունեն:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով.

«Եվրամիություն-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ այս կարեւոր նախաձեռնության կապակցությամբ. Եվրոպական Խորհրդարանում հիմնադրվում է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը: Վստահ եմ, որ ձեր անդամակցությունը խմբին ոչ միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերած հաջողությունների գնահատման, այլ նաեւ հայ ժողովրդի հանդեպ ձեր ջերմ վերաբերմունքի ու հարգանքի արտահայտությունն է: Հավաստիացնում եմ ձեզ, որ այն փոխադարձ է:

Հայաստանի եվրոպական քաղաքականությունը գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով' ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ:

Մոտ երկու տարի առաջ ես ելույթով հանդես եմ եկել այս նույն հաստատությունում, որը ներկայացնում է Եվրոպայի քաղաքացիներին:

Այսօր կրկին ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը այս երկու տարիների ընթացքում նախաձեռնել է կոնկրետ քայլեր, որոնք վկայում են եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի հանձնառության լրջության մասին:

Դա վերաբերում է մեր երկկողմ քաղաքական երկխոսության բովանդակային խորությանն ու դինամիկային: Դա վերաբերում է տարբեր բանակցային գործընթացներում գրանցված զգալի առաջընթացին, որն իրատեսական է դարձնում մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը Ասոցացման համաձայնագրի եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւետրի գոտու վերաբերյալ բանակցությունների ավարտը: Ի վերջո, դա վերաբերում է մեր ներքին բարեփոխումների իրականացման առաջընթացին, որը, ըստ էության, արտացոլում է եվրոպական համընդհանուր արժեքների կիրառումը Հայաստանում: Այդ առումով նշեմ, որ մեր եվրոպական քաղաքականությունը խորապես փոխկապակցված է մեր ներքին բարեփոխումների քաղաքականության հետ, քանզի այն Հայաստանում եվրոպական նորմերի եւ չափանիշների արմատավորման կարեւորագույն գործիք է:

Վերջապես, դա վերաբերում է ամենակարճ ժամանակահատվածում մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերի բանակցման ավարտին ու ստորագրմանը: Վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը շուտափույթ կվավերացնի այս պայմանագրերը' հնարավորություն ընձեռելով Հայաստանի քաղաքացիներին' լավագույնս օգտվելու վիզային դյուրացված ռեժիմից եւ ճանապարհ բացելով արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Ի դեպ, արդեն վաղվանից ԵՄ եւ Շենգենյան գոտու երկրների քաղաքացիները Հայաստան մուտք կգործեն առանց արտոնագրերի:

Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է եւ ընթացող բանակցությունների, եւ նախաձեռնած լայնածավալ բարեփոխումների առումով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Մենք շահագրգիռ ենք կառուցողական եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատել արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափում:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը պատրաստվում է հերթական նախագահական ընտրություններին: 2012 թվականի գարնանը կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Անշուշտ, գրանցվեցին նաեւ որոշակի թերություններ: Մենք աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ ս.թ. փետրվարի 18-ին անցկացնելու ժողովրդավարական չափանիշներին հարիր նախագահական ընտրություններ: Այո, Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ, դա մեր քաղաքական կամքն է: Մենք ձեռնարկել ենք նախապատրաստական միջոցառումներ' հաշվի առնելով միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները:

Հարգելի ներկաներ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ: Հայաստանը մշտապես հայտարարել է խաղաղ կարգավորման համաձայնեցված սկզբունքների հանդեպ իր հավատարմության մասին եւ հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով: Սակայն նույն մոտեցումը չի նկատվում Ադրբեջանի կողմից: Հակառակը, Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, չվերահսկվող ռազմական ծախսերը, հայերի նկատմամբ պետական մակարդակով թշնամության սերմանումը, որի վառ ապացույցը նույն տխրահռչակ Սաֆարովի գործն է, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի' Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալից կոչերը, չեզոքացնում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող միջազգային հանրության եւ Հայաստանի ջանքերը: Արդյունքում, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ենթարկվում է վտանգի: Սակայն այդ ժողովուրդն արդեն ցուցաբերել է ինքնապաշտպանության իր վճռականությունն ու կարողությունը:

Ադրբեջանը բազմիցս փորձել է Եվրախորհրդարանում ընդունվող տարբեր բանաձեւերում ու զեկույցներում խցկել հակամարտության էությունն աղավաղող եւ ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող կեղծ տեղեկատվություն: Այդ փորձերը կասեցվել են ձեր շնորհիվ, որովհետեւ դուք քաջատեղյակ եք իրականությանը: Ավելին, ձեզանից ոմանք անձամբ են այցելել ժողովրդավարություն կառուցող, եվրոպական արժեքներ դավանող եւ խաղաղություն քարոզող Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրույն պետք է կերտի իր ապագան' հենվելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա:

Հարգելի բարեկամներ,
Միջազգային հանրությունը ականատես եղավ Հայաստանի նախաձեռնությանը' բարելավելու իր հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ: Մենք գնացինք դրան' առաջնորդվելով ոչ թե զգացմունքներով, այլ պետական շահերով: Բոլորիս հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայում. դրանք ուղղակի չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանում: Ավելին, Ադրբեջանի անթաքույց ճնշման ներքո Թուրքիան առաջադրեց նախապայմաններ, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Եթե մենք խոսեինք նախապայմանների լեզվով, ապա այն առաջադրելու բարոյական իրավունքը պատկանում է Հայաստանին, այլ ոչ թե Թուրքիային: Մինչ այսօր Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ իր երկու հարեւանների կողմից:

Ամփոփելով խոսքս' ցանկանում եմ նորից շեշտել, որ Հայաստանը հաստատակամ է եվրաինտեգրման իր որդեգրած քաղաքականությանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ ու անվտանգ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը եւ այդ գործընթացում ապավինում ենք նաեւ ձեր օժանդակությանը' որպես Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի: Անձամբ շնորհակալ եմ ձեզ բարեկամության վառ դրսեւորման ու նախաձեռնողականության համար:
Շնորհակալություն»:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ հուշագիր ստորագրվեց: Եվրախորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հնարավորություն ունեցան ջերմ ու անկաշկանդ զրույց ծավալելու իրենց հետագա անելիքների ու ծրագրերի մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված