Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մարտին Շուլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ

Դիվանագիտական առաքելություններ

Հունվարի 10-ին շարունակվեցին բրյուսելյան հանդիպումները: Առավոտյան ԱԺ պատվիրակությունը մեկնեց Եվրոպական խորհրդարան: Աշխատանքային նախաճաշի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԵԽ նախագահ Մարտին Շուլցի միջեւ արդյունավետ զրույց ծավալվեց:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ արձանագրելով, որ վերջին տարիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման վերընթաց բնույթը վկայությունն է այն բանի, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը փոխշահավետ է:

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նա անդրադարձավ նաև Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երևանում անցկացնելու հարցին՝ գոհունակություն հայտնելով Եվրանեսթի Բյուրոյի մի շարք անդամների համաձայնության համար:

Քննարկվեց նաև Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը:

ԱԺ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ նշելով, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

«Վստահ եմ, որ տեղյակ եք, թե որ կողմն է արգելակում նման որոշումների ընդունումն ու իրագործումը: Վստահեցնում եմ Ձեզ, որ հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ջատագովն է և իր քայլերը մշտապես կատարելու է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Հովիկ Աբրահամյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևորեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը և Եվրախորհրդարանի նախագահը հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Արձանագրվեց, որ 2012 թվականը նշանավորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության բարձր մակարդակով, եւ կարեւորվեց այդ հարաբերությունների շարունակականությունը: Առկա է երկկողմ շահագրգռվածություն, որ Ասոցացման համաձայնագրի եւ Խոր համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ավարտական փուլին հասնեն 2013 թվականի ընթացքում: Սա բխում է քաղաքական օրակարգից՝ արտացոլելով Հայաստանի քաղաքացիների ցանկությունը: Կարեւորվեց այդ գործընթացի դրական ներգործությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ներքին բարեփոխումների վրա: Գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեցին արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերը: Հայաստանը հավատարիմ մնաց իր խոստմանը եւ ԵՄ քաղաքացիներին հնարավորություն տվեց Հայաստան մուտք գործել առանց վիզայի: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանը նույնպես շուտով կվավերացնի ՀՀ քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որը հետագայում ճանապարհ կհարթի այդ գործընթացի լիակատար ազատականացման համար:

Խոսվեց ՀՀ-ում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների եւ դրա շուրջը ստեղծված քաղաքական մթնոլորտի մասին: ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք՝ ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հրավիրել է Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին՝ այցելելու Հայաստան:

Հունվարի10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

ԱԺ նախագահը իր գոհունակությունը հայտնեց կրկին հանդիպելու հնարավորության համար՝ արձանագրելով, որ վերջին տարիներին Եվրամիության եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ համագործակցությունն այն փաստի վկայությունն է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց անցյալ տարվա հուլիսին Երեւան կատարած նրա այցելությունը, մասնավորապես Ազգային ժողովում ունեցած տպավորիչ ելույթը՝ նկատելով, որ այն մեծ ջերմությամբ ու հավանությամբ ընդունվեց ԱԺ պատգամավորների եւ, ընդհանրապես, հանրության կողմից:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ ԵՄ-ՀՀ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, տնտեսության, պետական կառավարման հաստատությունների զարգացմանը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակումն ու իրականացումը:

Հովիկ Աբրահամյանը միանգամայն ընդունելի համարեց Երեւանում հայտնած նրա այն միտքը, որ հնարավոր չէ Արեւելյան գործընկերությունից լիարժեք օգուտներ քաղել, եթե տարածաշրջանում շարունակաբար առկա է հակամարտության սպառնալիք եւ անկայունություն: Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը խորապես գիտակցում են այս խնդրի կարեւորությունը եւ պատրաստակամ են դիմակայելու հնարավոր բոլոր մարտահրավերներին, որ առկա են տարածաշրջանում:

«Մենք ողջունում ենք «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը եւ լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում ակնկալում ենք Եվրամիության լուրջ աջակցությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի խնդրանքով ԱԺ նախագահը պատմեց Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայ ընտանիքներին աջակցելու ՀՀ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի, նրանց հոգսերը թեթեւացնելուն ուղղված քայլերի մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները եղան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում, հանդիպեցին հոգեւոր հովիվ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանի հետ, այնուհետեւ ԱԺ նախագահըծաղկեպսակ դրեց Հայոց եղեռնի զոհերի խաչքար-հուշարձանին:

Ավարտվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Բրյուսել եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նույն օրը՝ հունվարի 10-ին, վերադարձավ Երեւան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված