Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը
Իրավունք
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Այս մասին «Ֆակտորին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Վարդան Ղուկասյանն ասուլիս էր հրավիրել և ասել․ «Լրագրողներդ բոլորդ տեսել եք, որ «Գծի հետև»-ում և մնացած տեղերը, խանութներ կան, որ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընտրակաշառք բաժանելուց։ Ամբողջ Հանրապետության ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք կրում, ցուցակները կան, մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցել, ո՞վ է դրանք անողը»։
Նրա հայտարարություններին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է Գյուրմրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը՝ հորդորելով Գլխավոր դատախազությանը Ղուկասյանի հայտարարություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ուսումնասիրել:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել