Քրեական վարույթ է նախաձեռնվել, 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Իրավունք
Սեպտեմբերի 29-ին՝ անհետ կորածների հարազատների՝ ՊՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է:
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է բլոգեր Սանե Հովհաննիսյանը