Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
Իրավունք
Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ էր եկել 6-ամյա երեխայի գլխին։ Երեկ հայտնի դարձավ, որ երեխան մահացել է։
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը )։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել