Մկրտիչ Սրբազանը ձերբակալվել է, նրան կալանքի են տանում․ փաստաբան
Իրավունք
ՔԿ-ն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նրան կալանքի են տանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մկրտիչ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են Արագածոտնի թեմի ևս 5 քահանա ու աշխարհիկ անձինք։
Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի քրոջ որդին է։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել