Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի 

Անթույլատրելի է փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու առումով խնդիրներ ստեղծելու դեպքերը․ ՄԻՊ աշխատակիցնենրն այցելել են Արագածոտնի թեմի առաջնորդին

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման մեկ այլ խումբ մեկնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գտնվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ Գրասենյակից։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների իրականացրած այցերի ընթացքում տեղի ունեցած առանձնազրույցների ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչներին տեղեկություններ են ներկայացվել առ այն, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին՝ առանց  քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման: Նշված խնդրին Պաշտպանը բազմիցս է անդրադարձել և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին փաստացի ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և իրականացվի բացառապես քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում: Այս դեպքերը ևս գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո` թե անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու, թե համակարգային խնդիրները վերացնելու դիտանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում  նաև անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու առումով խնդիրներ ստեղծելու դեպքերը: Պաշտպանը մշտապես է ընդգծել, որ փաստաբանների մուտքը և իրենց վստահորդների հետ տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման երաշխավորմանը:

Նման գործելաոճը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված այլ իրավունքների պատշաճ իրացումը: Բացի այդ, առանձնազրույցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացվել է մտահոգիչ տեղեկատվություն առ այն, որ ազատությունից զրկված անձին հնարավորություն չի ընձեռնվել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին:

Պաշտպանն ընդգծում է, որ այս պրակտիկան պետք է իսպառ բացառվի: Նշվածի հաշվառմամբ՝ Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով առաջացած խնդիրների հրատապ լուծումը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանը՝ կարևորելով յուրաքանչյուր քրեական վարույթով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունը, հատուկ ընդգծում է, որ այդ գործընթացներում պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը:

Իրականացված այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից:

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը կապի մեջ է գտնվում փաստաբանների հետ, այդ թվում՝ վերջիններիս տրամադրվում է տեղեկատվություն նրանց վստահորդների գտնվելու վայրի վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ամենադիտված