Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ) Ուկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Ոսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանը Բիշքեկում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներ ՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Հնդկաստանն առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության մեջ․ նախագահ Անկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունը Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա 

Միջազգային մեխանիզմները չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Քաղաքական

Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ ​​Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի մշակումն ու զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելման գործում, իսկ տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների և զենքերի զարգացումը չեն նվազեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։ Մարդածին այս աղետների կանխարգելման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակին և համախմբված արձագանքի ապահովման կարևորությունը։ Նշել է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ կարևորելով գործառնական ու քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2024թ. Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նշանակությունը:

Անդրադառնալով ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում համակարգային փոփոխություններին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։
 

2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 

2025թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ) Մադուրոն կփորձի հասնել ԱՄՆ-ում իր դեմ քրեական գործի կարճմանըՈւկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Փորձագետը մեկնաբանել է Զելենսկու՝ սեպտեմբերին հնարավոր «մեծ փոփոխությունների» մասին հայտարարությունըՈսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանըԲիշքեկում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըԵՄ-ն մերժել է Զելենսկու խնդրանքըԳիտնականները վերքերի մաքրման համար «լազերային փոշեկուլ» են ստեղծելԱՄՆ դեմոկրատ սոցիալիստները փորձում են ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունըԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԱՄՆ պաշտոնյաները COSCO-ին մեղադրել են Պեկինի համար հետախուզական տվյալներ հավաքելու մեջԳերմանիայի ԱԳ նախարարը դիմել է ՌուսաստանինՆորվեգիայի նոր թագավոր Հոկոն VIII-ը հոր մահից հետո երդում է տվել խորհրդարանումՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՀնդկաստանն առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության մեջ․ նախագահԱնկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունըՄոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունԱյսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերովԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածելՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանըՀնարավոր չէ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում․ Փաշինյանի ուղերձը ԲիշքեկիցԱրաղչի․ ԱՄՆ-ը պետք է վերադառնա ստանձնած պարտավորություններին՝ պատերազմը ավարտելու համարԹրամփի՝ Ռուսաստանին G20-ում լիարժեք մասնակցության վերադարձնելու որոշումը դժգոհություն է առաջացրել ԵվրոպայումԳերմանական ռազմարդյունաբերական ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը «պատերազմի մեջ են»»Փաշինյան․ «Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում»Պուտինն ու Իրանի նախագահը հանդիպել են ԲիշքեկումՀարալդ V-ի հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ․ ՓաշինյանՀայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ) Գիտնականները նշել են տղամարդկանց պտղաբերությունը նվազեցնող գործոններըՌուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-Ֆրանսիա կապերըԿիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը կասկածի տակ է․ դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն ԶուրաբյանԵկեղեցու մոտ բահով հարձակում․ հարձակվողը սպանվել է, բժիշկ է վիրավորվելՍուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆԳանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքներըՍտեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցովՀայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ ՓաշինյանԳագիկ Խաչատրյանի դեմ նոր մեղադրանքներ․ Դատախազությունը բացահայտել է միլիոնների գործարքների մանրամասները Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու ճանապարհին է․ ՓաշինյանՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԳագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողություններըՊուտին․ «Ռուսաստանը բաց է ազնիվ և փոխշահավետ համագործակցության համար»
Ամենադիտված