Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը խոստովանել է՝ Եվրոպան խաղաղություն չի ցանկանում «ամեն գնով»
Աշխարհ
Եվրոպան խաղաղություն է փնտրում Ուկրաինայում, սակայն այդ խաղաղությանը չպետք է հասնել «ամեն գնով», - Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։
«Մենք, ինչպես ուկրաինացիները, ցանկանում ենք խաղաղություն որքան հնարավոր է շուտ, բայց ոչ ցանկացած գնով», - ընդգծել է նա։
Վալտոնենը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է երկարատև խաղաղությամբ, սակայն, նրա խոսքով, «եթե խաղաղությունն անարդար է, այն սովորաբար երկար չի տևի»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)