ԱՄՆ-ում հայտարարել են Վենեսուելայի վրա հարձակումից հետո նոր աշխարհակարգի ձևավորման մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա ազդարարում է նոր համաշխարհային կարգի գալուստը, հաղորդում է Bloomberg-ը։
Լրագրողների կարծիքով, ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիս, որ երկիրը հրաժարվում է հին աշխարհակարգից, որը սահմանում էր ամերիկյան արտաքին քաղաքականությունը Սառը պատերազմից հետո։ Այդ կարգի համաձայն՝ ԱՄՆ-ն շեշտը դնում էր դաշնակիցների հետ համագործակցության և ՄԱԿ-ի կամ G20-ի միջոցով աշխատանքի վրա, որտեղ Ամերիկան առաջնորդում էր։ Նույնիսկ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման ժամանակ ԱՄՆ-ն «ձևացնում էր, թե միջազգային աջակցություն է փնտրում իր նպատակներին հասնելու համար»։
«Այս անգամ Թրամփը գործել է միայնակ։ Սա հիշեցնում է գաղութային մոդելը, երբ ԱՄՆ-ն կարող էր թույլ տալ անվանապես անկախ կառավարություններին կառավարել իրենց գործերը՝ միաժամանակ հաստատելով ամերիկյան գերիշխանությունը տնտեսական հարկադրանքի և ռազմական ուժի միջոցով», - նշում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը