Գերմանիայում մտավախություն կա, որ Ռուսաստանը կարող է Վենեսուելան փոխանակել Ուկրաինայի հետ
Աշխարհ
Այն սցենարը, որի դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել իր ներգրավվածությունը Վենեսուելայում՝ Ուկրաինայի հարցում ամերիկյան զիջումների դիմաց, «սարսափելիորեն իրական» է թվում ԱՄՆ-ի հարձակումից հետո։ Այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung թերթը։
«2019 թվականին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Ֆիոնա Հիլը նշել էր, որ Ռուսաստանը ոչ պաշտոնապես առաջարկել էր դադարեցնել իր ներգրավվածությունը Վենեսուելայում՝ Ուկրաինայի հարցում ամերիկյան զիջումների դիմաց։ Այդ ժամանակ սա մնում էր միայն տեսական առաջարկ։ Այսօր նման սցենարը սարսափելիորեն իրական է թվում։ Նույնիսկ արևմտյան վերլուծական կենտրոնները, ինչպիսիք են Լոնդոնի «Չաթեմ Հաուսը» և Բրյուսելում գտնվող Եվրոպական քաղաքականության կենտրոնը, գրում են այդ մասին», - ընդգծում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը