Բայդենին շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահների շրջանում ամենամեծ կենսաթոշակը
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ստացել է Սպիտակ տան նախկին պաշտոնատար անձանց շրջանում ամենամեծ պետական կենսաթոշակը, հաղորդում է The New York Post-ը։
Հրապարակման համաձայն՝ Բայդենը տարեկան ստանում է մոտավորապես 417 000 դոլար, որը գերազանցում է իր նախագահության ընթացքում ստացած աշխատավարձը։ Այս գումարը նաև մոտավորապես կրկնակի գերազանցում է ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահ Բարաք Օբամայի կենսաթոշակը։
Հարկ վճարողների ազգային հիմնադրամի փոխնախագահ Դեմիան Բրեդիի խոսքով՝ բարձր կենսաթոշակը պայմանավորված է Բայդենի երկարատև քաղաքական կարիերայով։ Նա նշել է, որ նախկին նախագահը պաշտոնը թողնելուց հետո առաջին տարվա ընթացքում իրավունք է ստացել վճարումներ ստանալու երկու պետական կենսաթոշակային ֆոնդերից։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը