Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
Իրավունք
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը։Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը որոշում է կայացրել կարճել Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ քննության առարկա էին դարձել Ղուկասյանի կողմից հնչեցված հրապարակային հայտարարությունները ՝ իբր ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչերը, ատելության, խտրականության և թշնամանքի հրահրմանն ուղղված խոսքը։ Քննչական մարմինը, ուսումնասիրելով գործի նյութերը, եկել է եզրակացության, որ Վարդան Ղուկասյանի գործողություններում բացակայում է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանք։ Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել վարույթը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը