Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Quest»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Արայիկ Ա․-ի վարած «Nissan Quest» մակնիշի և 72-ամյա Թոռնիկ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներից Թոռնիկ Գ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը