Չավին պատրաստ է գլխավորել անգլիական գրանդը․ իսպանացին պայմաններ է թելադրում
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինսայդերական աղբյուրների (Krrish) փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը լրջորեն հետաքրքրված է մանկունիական ակումբում աշխատանքով։ Նա «Յունայթեդը» համարում է իդեալական հարթակ՝ մարզչական կարիերան վերսկսելու համար՝ գտնելով, որ ակումբը համահունչ է իր ֆուտբոլային արժեքներին և տեսլականին։
Չավին պատրաստ է ստանձնել թիմի ղեկը անմիջապես, սակայն դեմ չէ սպասել նաև մինչև ամառային տրանսֆերային պատուհան։ Այնուամենայնիվ, «կարմիր սատանաների» ճամբարում իրավիճակը միանշանակ չէ։ Ակումբի տնօրենների խորհուրդը, ըստ առկա տեղեկությունների, նախապատվությունը տալիս է այն մասնագետներին, որոնք արդեն իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու փորձ ունեն։
Իսպանացի մասնագետն իր հերթին ունի հստակ պահանջներ։ Նա ակնկալում է զգալի ֆինանսական աջակցություն կազմի վերակառուցման համար՝ ցանկանալով թիմ հրավիրել նոր եզրային հարձակվողի և կենտրոնական կիսապաշտպանի։ Բացի այդ, Խավին պահանջում է ղեկավարության լիակատար վստահությունը և ժամանակ, քանի որ մտադիր է կառուցել երկարաժամկետ նախագիծ։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը