Ռուսաստանը երկարաձգում է պատերազմը․ Զելենսկի
Ռուսաստանը երկարաձգում է պատերազմը՝ փորձելով Ուկրաինային որքան հնարավոր է շատ վնաս հասցնել, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր Կիևում ռուսական բանակը վնասել է ևս մեկ հիվանդանոց՝ ամբողջովին քաղաքացիական հաստատություն։ Դնեպրում հարվածների շարքում էր քաղաքացիական ձեռնարկություն՝ սննդի արտադրամաս։ Խարկովում բալիստիկ հրթիռային հարձակում է տեղի ունեցել էներգակիրների վրա։ Եվ այս ամենը միայն ցույց է տալիս, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում այն դիվանագիտական ջանքերին, որոնք քաղաքակիրթ երկրները փորձում են ձեռնարկել։ Ռուսաստանը երկարաձգում է պատերազմը՝ փորձելով Ուկրաինային որքան հնարավոր է շատ վնաս հասցնել. նրանց ռազմավարությունը մնում է անփոփոխ», - նշել է Ուկրաինայի նախագահը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը