Խարկովում պայթյուններից հետո վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ
Քաղաքական
Խարկովում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վնասվել է քաղաքի կարևոր էներգետիկ օբյեկտներից մեկը։ Այդ մասին Telegram-ում հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ նշելով, որ խոսքը էներգետիկ ենթակառուցվածքի մասին է։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վաղ առավոտյան պայթյուն է արձանագրվել նաև Սումի քաղաքում, ինչի հետևանքով արտակարգ հոսանքազրկումներ են իրականացվել Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերում։ «Ուկրեներգո»-ի տվյալներով՝ Կիևի մարզի Սլավուտիչ քաղաքը արդեն երկրորդ օրն է մնում է առանց էլեկտրամատակարարման։
Նախորդ գիշեր օդային տագնապ է հայտարարվել Կիևում և մի շարք այլ մարզերում։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը բազմիցս հայտարարել է, որ ռուսական կողմը հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին և ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին՝ ընդգծելով, որ բնակելի շենքերն ու սոցիալական հաստատությունները թիրախ չեն դառնում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)