ԱՄՆ «պատերազմի նախարարը» հայտարարել է գերտերությունների դիմակայության նոր դարաշրջանի մասին
ԱՄՆ
Աշխարհը մտել է գերտերությունների դիմակայության նոր դարաշրջան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը՝ Վիրջինիայի նավաշինարանում նավաշինարարների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է «Իզվեստիան»։
«Մենք գտնվում ենք գերտերությունների դիմակայության նոր դարաշրջանում», - ասել է նա։
Պենտագոնի ղեկավարը նաև քննարկել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու հարցը։ Հեգսեթը ընդգծել է, որ դա պայմանավորված չէ Միացյալ Նահանգների՝ հակամարտություններին մասնակցելու ցանկությամբ։ Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն պատերազմ չի փնտրում, բայց խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել պատերազմը կանխելուն և, անհրաժեշտության դեպքում, այն հաղթելուն։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը