Գեղանիստում բախվել են «Mazda»-ն և «Lexus RX300»-ը․ վերջինը կոտրել է խանութի ապակիները․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02։40-ի սահմաններում Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վագիֆ Ա․-ի վարած «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վագիֆ Ա․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)