ԱՄՆ-ն կարող է ուժով գրավել Գրենլանդիան․ CNN
ԱՄՆ
Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի անեքսիայի մի քանի տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողություններ։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին։
Նա հիշեցրել է, որ Թրամփը «հստակեցրել է»՝ Գրենլանդիայի ձեռքբերումը ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն է և «կենսական նշանակություն ունի Արկտիկական տարածաշրջանում հակառակորդներին զսպելու համար»։
«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գլխավոր հրամանատարի համար հասանելի տարբերակ է», - ասել է Լևիթը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)