Լեհաստանը Ռուսաստանի հարցում միամիտ լավատես չէ․ Տուսկ
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հանուն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման: Այս մասին նա հայտարարել Է Փարիզում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով, նրա խոսքը մեջբերում է Укринформ-ը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է Մոսկվային ստիպել «իսկապես» նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես պնդում է Տուսկը, գագաթնաժողովի բոլոր մասնակիցները պատրաստ են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, որպեսզի ստիպեն նրան լրջորեն վերաբերվել խաղաղ գործընթացին:
«Լեհաստանը Ռուսաստանի դիրքորոշման հարցում միամիտ լավատես չէ։ Ես շատ թերահավատորեն եմ մոտենում Ռուսաստանի բարի կամքի հարցում», - ասել է վարչապետը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)