ԱՄՆ-ն տեղեկություններ է ստացել, որ Վենեսուելայում Մադուրոյի ձերբակալման ժամանակ 75 մարդ է զոհվել․ WP
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները գնահատել են, որ Վենեսուելայում ռազմական գործողության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման ընթացքում զոհվել է մոտ 75 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրներից մեկի համաձայն՝ զոհվել է առնվազն 67 մարդ։ Մեկ այլ աղբյուր պնդում է, որ զոհերի թիվը մոտավորապես 75-80 է։ Հրատարակությունը պարզաբանել է, որ զոհվածների թվում են Կուբայից և Վենեսուելայից ժամանած զինծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում գործողության ընթացքում ԱՄՆ-ն անդառնալի կորուստներ չի կրել։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ ամերիկյան ուժերը միայն մի քանի վիրավոր են ունեցել։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին