«Գտել եմ ճանապարհը դեպի տաճար». Լուկաշենկո
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո հայտարարել է, որ «գտել է ճանապարհը դեպի տաճար»։ Այդ մասին նա ասել է Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Վենիամինին՝ Մինսկի շրջանի Օկոլիցա գյուղում գտնվող «Մլեկոպիտատելնիցա» Աստվածամոր սրբապատկերին նվիրված եկեղեցի այցելության ժամանակ, հաղորդում է «Пул Первого» Telegram-ալիքը։
«Ես հիմա արդեն գիտեմ՝ ուր գալ։ Ես գտել եմ ճանապարհը դեպի տաճար»,– Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ալիքը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ 2026 թվականը հայտարարվելու է Բելառուսուհու տարի։ Նրա խոսքով՝ բնությունը չի ստեղծել բելառուս կնոջից ավելի կատարյալ բան, իսկ «առանց կնոջ հանդեպ սիրո չի կարող լինել իսկական սեր»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ