Ֆրանսիայում կոչ են արել Մակրոնին հրաժարական տալ
Աշխարհ
Ֆրանսիական «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ՝ Ուկրաինա մի քանի հազար զինվորականներ տեղակայելու հայտրարության ֆոնին։ Այս մասին նա հայտնել է X-ում։
«Մակրոնը ակնհայտորեն ուզում է պատերազմ. Որպեսզի չեղյա՞լ հայտարարի 2027 թվականի ընտրությունները, պահի՞ ֆրանսիացիների վախի մթնոլորտում, հասնի «եվրոպական բանակի» ստեղծմա՞նը։ Իհարկե՛, ամեն ինչ այդպես է։ Հետևաբար հեռացրեք նրան իշխանությունից»,- ասվում է հրապարակման մեջ։
Ֆիլիպոյի խոսքով՝ այս պահին միայն Մեծ Բրիտանիան է լրջորեն խոսում իր զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին։ Մյուս երկրները դեմ են դրան, քանի որ հասկանում են, որ դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)