Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ նոր հարվածներից հրաժարվելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Վենեսուելայի դեմ նախատեսված հարվածների երկրորդ ալիքից՝ նավթագազային ոլորտում ապագա համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Այս համագործակցության շնորհիվ ես չեղարկեցի նախկինում սպասվող երկրորդ հարվածների ալիքը Վենեսուելայի դեմ, որը, կարծես, այլևս անհրաժեշտ չի լինի»,– նշել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստվում է ակտիվորեն ներգրավվել Վենեսուելայի նավթագազային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման գործընթացում։
Թրամփի հայտարարության համաձայն՝ ամերիկյան խոշոր ընկերությունները կարող են առնվազն 100 միլիարդ դոլարի ներդրումներ իրականացնել այդ նախագծերում։ Ավելի վաղ ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել էր Վենեսուելայի հարցում Թրամփի քաղաքականությունը՝ այն անվանելով «հնաոճ իմպերիալիզմ» և համեմատելով անցյալ դարերում Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի գաղութատիրական քաղաքականության հետ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին