Թրամփը հայտարարել է Վենեսուելայի վերակառուցման անհրաժեշտության մասին
ԱՄՆՄինչև Վենեսուելայում ընտրություններ անցկացնելը՝ անհրաժեշտ է ժամանակ և երկրի վերակառուցում, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Բայց մինչև դա անելը որոշ ժամանակ կպահանջվի։ Մենք պետք է վերակառուցենք երկիրը», - ասել է նա։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակում սկսեց Վենեսուելայի վրա. պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաք Կարակասում և Ֆորտ Տիունա ռազմական բազայում։ Հարձակումներից հետո նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունը հաջողված է անվանել և հայտարարել, որ ամերիկյան ուժերը գերի են վերցրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Մադուրոն «այլևս նախագահ չէ» և որ ԱՄՆ-ն ստանձնում է Վենեսուելայի վերահսկողությունը «մինչև իշխանության անցումը»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)