Գլխավոր դատախա՞զ, թե՞ ՆԳ նախարար. Արգիշտի Քյարամյանը բարձր պաշտոն կստանա
168.am-ը գրում է.
Այս օրերին իշխանության բարձր էշելոններում որոշվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Նիկոլ Փաշինյանի ուղարկած մի sms-ով աշխատանքից ազատված Արգիշտի Քյարամյանին կրկին բարձր պաշտոն վստահելու հարցը:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվում է բարեվարքության ստուգման գործընթաց, ինչը կարող է կատարվել երկու դեպքում՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար:
Խոսք է գնում Արգիշտի Քյարամյանին ՆԳ նախարար կամ Գլխավոր դատախազ նշանակելու մասին:
Առհասարակ Նիկոլ Փաշինյանն իրավական համակարգի ղեկավարների լայն ռոտացիա է պատրաստվում իրականացնել, ինչի մասին մեր ընթերցողներին լրացուցիչ կտեղեկացնենք:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)