ԱՄՆ-ում տխուր կանխատեսում են արել Եվրոպայի համար (տեսանյութ)
Եթե Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև պատերազմ սկսվի, վերջիններս շատ արագ կպարտվեն։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Գիլբերտ Դոկտորոուն։
«Եվրոպան շատ է նյարդայնանում, և ոչ առանց պատճառի: Եվրոպայի պաշտպանունակությունն այս պահին շատ թույլ է», - հայտնել է փորձագետը։
Նա հավելել է, որ այժմ եվրոպացի քաղաքական գործիչներն ակտիվորեն փորձում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում նա կաջակցի նրանց:
«Եվրոպացիներն անում են հնարավոր ամեն ինչ, անգամ աներևակայելին, որպեսզի մնան պարոն Թրամփի «ֆավորիտները»», - եզրափակել է քաղաքագետը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)