Թրամփը սպառնացել է Իրանին «շատ ուժեղ հարվածով», եթե ցուցարարներ սպանվեն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին «շատ ծանր հարված» կհասցնի, եթե սպանվեն երկրի տնտեսական վիճակից դժգոհ ցուցարարները։ Նրա խոսքերը հաղորդել է Anadolu-ն։
«Եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչը սովորաբար անում են իրենց անկարգությունների ժամանակ, նրանք շատ անկարգություններ են ունենալու։ Եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ ծանր հարված կհասցնենք։ Ես հիմա ձեզ ասում եմ, որ եթե նրանք դա անեն, նրանք ծանր գին են վճարելու», - ասել է Թրամփը ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։
Իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և տնտեսական վիճակի վատթարացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են Թեհրանում դեկտեմբերի 28-ին։ Ավելի ուշ ցույցերը տարածվել են նաև այլ քաղաքներում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)