Եվրոպան իրավունք ունի «ոչ» ասել ԱՄՆ-ին. Ֆրանսիայի արտգործնախարար Բարո
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի վերանայել իր դաշնակիցների հետ կապերը, բայց Եվրոպան նույնպես իրավունք ունի «ոչ» ասել անընդունելի առաջարկներին։ Նրա խոսքերը մեջբերել է BMFTV-ն։
Նա հայտարարել է, որ երկու համաշխարհային պատերազմներից հետո հաստատված խաղաղությունը մնացել է հետևում, և Եվրոպայի ապագան «կասկածի տակ է»։
«Ընդամենը մի քանի ամսից նոր ամերիկյան վարչակազմը որոշել է, և դա նրա իրավունքն է՝ վերանայել մեզ միավորող կապերը։ Մեր իրավունքն է նաև «ոչ» ասել պատմական դաշնակցին, անկախ նրանից, թե որքան պատմական է այն, երբ նրա առաջարկը անընդունելի է», - ասել է Բարոն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)