ԵՄ-ում արձագանքել են Ուկրաինային «Օրեշնիկ»-ի հարվածին
Աշխարհ
Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ ռուսական բալիստիկ «Օրեշնիկ» հրթիռի հարվածին՝ Եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալասը կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին Եվրահանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է X սոցիալական ցանցում:
«ԵՄ երկրները պետք է ավելացնեն ՀՕՊ միջոցների իրենց պաշարները և անմիջապես սկսեն իրականացնել իրենց ծրագրերը։ Մենք նաև պետք է ավելի բարձրացնենք այս պատերազմի գինը Մոսկվայի համար, այդ թվում՝ պատժամիջոցների խստացման հաշվին», - ասել է Կալասը։
Նա հավելել է, որ «Օրեշնիկ»-ի օգտագործումը համարում է Ուկրաինայի դեմ ակնհայտ էսկալացիա և կոչված է զգուշացնելու Եվրոպային և ԱՄՆ-ին: Կալասի կարծիքով՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը խաղաղության չի ձգտում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)