ՆԱՏՕ-ն ողջունում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերը
Քաղաքական
ՆԱՏՕ-ն ողջունում է հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերը և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման և մշտական խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված բոլոր կառուցողական գործողություններին։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։
Նրա խոսքով, սա կարևորագույն նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի կայունության համար. «Մենք այս գործընթացի անմիջական մասնակիցը չենք, բայց միշտ բարձր ենք գնահատել և աջակցել մեր դաշնակիցների ջանքերին՝ հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար: Մենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը դիտարկում ենք որպես կարևոր քայլ դեպի կայուն խաղաղություն և բաց կապեր տարածաշրջանում: Սա, իր հերթին, կամրապնդի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կամրապնդի ՆԱՏՕ-ի գործընկերությունը տարածաշրջանի պետությունների հետ»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)