Գալշոյան փողոցում բախվել են «SsangYong Actyon»-ը «Tesla»-ն․ վերջինը բախվել է ծառին․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։35-ի սահմաններում Գալշոյան փողոցում բախվել են 77-ամյա Զավեն Հ․-ի վարած «SsangYong Actyon» մակնիշի և 37-ամյա Եղիշե Մ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր 25-ամյա Ժանետ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)