Լեհաստանը Ուկրաինային զգուշացրել է ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքների մասին
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին TVN24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հրթիռների մատակարարման՝ Իրանի հետ ԱՄՆ-ի երկարատև պատերազմի պատճառով։
Մեկնաբանելով Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման մասին լուրերը՝ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Կիևին չի նվազել, բայց «բոլորը հաշվում են արձակված Tomahawk կամ Patriot հրթիռների քանակը»։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու և Ուկրաինային օգնությունը կրճատելու սպառնալիքների մասին մտահոգություն են առաջացնում Բրյուսելում, բայց դրանք չեն կարող անտեսվել։
«Մենք պետք է դիտարկենք այլընտրանքները։ ՆԱՏՕ-ն մեր հենասյունն է, բայց մենք չենք կարող ձևացնել, թե ԱՄՆ նախագահը չի մտածում այն, ինչ ասում է», - ասել է Սիկորսկին։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը