2500 տարվա ոսկե սաղավարտը հայտնաբերվել է․ աղմկահարույց գողությունից հետո գանձը վերադարձվել է
Աշխարհ
Նիդեռլանդներում անցած տարի թանգարանից գողացված 2500 տարվա հնության ոսկե սաղավարտը հայտնաբերվել է։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, խոսքը Կոտոֆենեշտիի սաղավարտի մասին է, որը համարվում է Ռումինիայի ամենակարևոր ազգային գանձերից մեկը՝ կապված Դակիայի քաղաքակրթության հետ։
Սաղավարտը գողացվել էր 2025 թվականի հունվարին՝ Դրենտս թանգարանում ցուցադրության ընթացքում, երբ հանցագործները ներխուժել էին շենք և տարել այն՝ երեք ոսկե ապարանջանների հետ միասին։ Քննության շրջանակում ձերբակալված անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հաջողվել է վերադարձնել նաև ապարանջաններից երկուսը։ Իրավապահները նշել են, որ գողացված իրերը դժվար էր վաճառել, և նույնիսկ մտավախություն կար, որ դրանք կարող էին հալեցվել։
Վերականգնված սաղավարտը որոշ վնասներ է կրել, սակայն, ինչպես նշել են թանգարանի ներկայացուցիչները, վնասը մշտական չէ։ Գողությունը լուրջ լարվածություն էր առաջացրել Նիդեռլանդների և Ռումինիայի միջև, քանի որ վերջինս այն բնորոշել էր որպես «պետության դեմ հանցագործություն»։ Հետաքննությունը շարունակվում է՝ նպատակ ունենալով գտնել նաև մնացած կորած ապարանջանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru