Թրամփը դիմել է Կոնգրեսին աղմկահարույց պահանջով
ԱՄՆ
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ռեկորդային՝ 1.5 տրիլիոն դոլարի ծախսեր։ Փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կոնգրեսին։
Ինչպես գրում է The New York Times-ը, առաջարկը նախատեսում է 2027 թվականին Պենտագոնի ծախսերի մոտ 40 տոկոս աճ։ Միաժամանակ նախատեսվում է կրճատել պետական ծախսերը մի շարք ներքին ոլորտներում՝ ներառյալ կլիմայի, բնակարանաշինության և կրթության ծրագրերը, ընդհանուր առմամբ՝ մոտ 73 միլիարդ դոլարի չափով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից՝ դաշինքը բնութագրելով որպես «թղթե վագր» և նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին նույնպես այդպես է գնահատում իրավիճակը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը