ԱՄՆ-ին չի հաջողվել փրկել Իրանի վրա խոցված F-35 կործանիչի օդաչուին
ԱՄՆ
ԱՄՆ-ի իրականացրած որոնողափրկարարական գործողությունը՝ ուղղված Իրանի տարածքում խոցված F-35 կործանիչի օդաչուի փրկությանը, ավարտվել է անհաջողությամբ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան կողմը մի քանի ժամ շարունակ իրականացրել է որոնողական գործողություն՝ օգտագործելով Black Hawk ուղղաթիռներ և Hercules C-130 ինքնաթիռ՝ օդաչուին դուրս բերելու նպատակով, սակայն փորձը չի հաջողվել։ Նշվում է, որ այս միջադեպը կարող է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ի հեղինակությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան կործանիչի օդաչուն կարող էր գերեվարվել Իրանի ուժերի կողմից։ Ըստ տվյալների՝ ապրիլի 3-ի առավոտյան կործանիչի խոցումից հետո օդաչուն կատապուլտացվել է և վայրէջք կատարել Իրանի տարածքում, որտեղ էլ նրան ձերբակալել են։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը