Բացառիկ․ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով պաշտոնից ազատվել է Երեւանի նախկին ոստիկանապետի քրոջ որդին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպի գործով պաշտոնից ազատված պաշտոնյան Կենտրոնի քննչականի պետ Դավիթ Կիրակոսյանն է։ Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։
Հիշեցնենք,որ կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէր հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը