ԱՄՆ-ում զբաղվածությունը աճել է, սակայն աշխատաշուկայի ռիսկերն աճում են
ԱՄՆ
ԱՄՆ-ում մարտ ամսին աշխատատեղերի աճը գերազանցել է սպասումները՝ պայմանավորված առողջապահական ոլորտում գործադուլի ավարտով և եղանակային պայմանների բարելավմամբ։
Աշխատանքի նախարարության տվյալներով՝ գրանցվել է ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ամենամեծ աճը վերջին 15 ամիսների ընթացքում, ինչը նաև ամենաբարձր ցուցանիշն է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Այս աճը հաջորդել է փետրվարին արձանագրված կտրուկ անկմանը։
Սակայն փորձագետները նշում են, որ այս վերականգնումը ամբողջությամբ չի արտացոլում աշխատաշուկայի իրական վիճակը։ Մարտին միջին աշխատանքային շաբաթը կրճատվել է, իսկ տարեկան աշխատավարձերի աճը եղել է վերջին գրեթե հինգ տարիների ամենացածր մակարդակում։
Չնայած գործազրկության մակարդակը նվազել է՝ 4.4%-ից հասնելով 4.3%-ի, դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ շուրջ 396 հազար մարդ դուրս է եկել աշխատաշուկայից։ Աշխատուժի մասնակցության մակարդակը նույնպես նվազել է՝ առաջին անգամ COVID-19 համավարակից հետո իջնելով 62%-ից ցածր։
Փորձագետները զգուշացնում են, որ Իրանի հետ շարունակվող պատերազմը, որի ավարտը դեռևս հստակ չէ, կարող է ավելացնել աշխատաշուկայի վրա ճնշումները առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտնում է REUTERS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը