Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում, կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Toyota» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «Volkswagen»-ը հայտնվել է մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը