Սպիտակ տունը առաջարկում է 152 միլիոն դոլար հատկացնել «Ալկատրազ» բանտի վերագործարկմանը
ԱՄՆ
Սպիտակ տունը առաջարկել է 152 միլիոն դոլար հատկացնել նախկին «Ալկատրազ» կղզու բանտը կրկին շահագործման հանձնելու համար։
Այս նախաձեռնությունը ներառված է 2027 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում և հանդիսանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ տարվա հայտարարության շարունակությունը, ըստ որի՝ նախատեսվում է վերակառուցել և ընդլայնել երբեմնի հայտնի բանտը։
Բյուջեով նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել Դաշնային բանտերի բյուրոյին՝ «Ալկատրազ»-ը վերածելու «ժամանակակից բարձր անվտանգության բանտային համալիրի»։
Հիշեցնենք, որ «Ալկատրազ»-ը փակվել էր 1969 թվականին և այդ ժամանակից ի վեր գտնվում է Ազգային պարկերի ծառայության վերահսկողության տակ՝ հանդիսանալով զբոսաշրջային հայտնի վայր Սան Ֆրանցիսկոյի ծոցում։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է վերակառուցել և ընդլայնել «Ալկատրազ»-ը՝ այն օգտագործելով ԱՄՆ-ի «ամենավտանգավոր և դաժան հանցագործների» պահման համար։ Այս մասին հայտնում է REUTERS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը