Սերժ Սարգսյանն առաջարկով դիմեց ընդդիմությանը
Քաղաքական
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դիմել է ընդդիմադիր ուժերին՝ համատեղ քայլերի կոչով։ Նա նշել է, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու են երկու խոշոր միջոցառումներ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Սարգսյանը առաջարկել է այդ օրերին ընդդիմությանը վստահել համատեղ գործողությունների մշակման և իրականացման գործընթացը՝ միջազգային պատվիրակություններին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերը։
«Այն, ինչ այսօրվա ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ՝ ճշմարտության պահ»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը