Սերժ Սարգսյան-ը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին
Քաղաքական
Սերժ Սարգսյան-ը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին՝ նրանց փոխանցելով աջակցության և զորակցության խոսքեր։ Նա նշել է, որ մշտապես նրանց հետ է՝ թե մտքով, թե սրտով, և վստահություն է հայտնել, որ ապագայում հանդիպելու են․ «Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, ամեն ժամ՝ մտքով ու սրտով, և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք»։
Սարգսյանը ընդգծել է, որ գերիների արժանապատիվ պահվածքը նույնիսկ ծանր և անմարդկային պայմաններում հարգանքի արժանի է։ Նրա խոսքով՝ նրանց կեցվածքը ավելի խոսուն է, քան ազատության մեջ գտնվող շատերի վարքագիծը։ Նա իր խոսքում նաև շեշտել է, որ գերիների տոկունությունն ու արժանապատվությունը կարևոր ուղերձ են ամբողջ հասարակության համար։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը