ԱՄՆ-ի՝ Ուկրաինային ֆինանսավորումը կաճի. դեսպան Ստեֆանիշինա
ԱՄՆ
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պահպանում են մշտական և իմաստալից երկխոսություն՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան, մեջբերում է Radio NV-ն։
«Չնայած ԱՄՆ ղեկավարության տարբեր քաղաքական հռետորաբանությանը՝ մենք բավականին բարձրորակ և իմաստալից երկխոսություն ունենք ԱՄՆ կառավարության հետ։ Սա ներառում է հանդիպումներ էներգետիկայի նախարարի և ներքին գործերի նախարարի հետ։ Այս երկխոսությունը շարունակվում է ինչպես նրանց թիմերի, այնպես էլ հենց նախարարների հետ», - ասել է Ստեֆանիշինան։
Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ն դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վերականգնմանը աջակցություն ցուցաբերող առաջատար հինգ երկրներից մեկը։
«Դա փաստ է։ Այս ֆինանսավորումը պահպանվել է։ Այն ավելացել է և կշարունակի աճել», - հայտարարել է դեսպանը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը