Եվրամիությունը չէր ցանկացել բացառություններ անել Ուկրաինայի անդամակցության հարցում
Աշխարհ
ԵՄ անդամակցության գործընթացում Ուկրաինայի համար բացառություններ չպետք է լինեն։ Այս մասին ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար բացառությունները «չեն օգնի նրան» և չեն ամրապնդի նրան։ «Ընդհակառակը, նման սցենարը կխաթարի վստահությունը ամբողջ գործընթացի և ապագա անդամակցության նկատմամբ»,- նշել է նա։
«Խոսքը ձեր պատրաստակամության ապահովման, համակեցության, Եվրամիությանը միանալու իրական պատրաստակամության ապահովման մասին է։ Ուկրաինան, միանալով Եվրամիությանը, պետք է մեզ ամրապնդի, այլ ոչ թե թուլացնի։ Երբ մենք աշխատում ենք թեկնածու երկրի հետ, մենք ձեզ որպես թեկնածու ենք պատրաստում վերափոխման գործընթացի միջոցով։ Ամեն ինչ պետք է արվի ճիշտ՝ ձեր տնտեսության, ձեր հասարակության վերափոխման գործընթացը», - ասել է Կոսը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը