ՀՊԼ. Վանը արտագնա խաղում առավելության հասավ Արարատի նկատմամբ
Սպորտ
Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ» — «Վան» դիմակայությունը: Չարենցավանը ներկայացնող թիմին հաջողվեց հյուրընկալվելիս կամային հաղթանակ տոնել 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Մամադու Դումբիան, սակայն թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի արդյունքով. առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2′) Հայկ Թաթոսյանի վաստակած 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը՝ վերականգնելով հավասարությունը:
Հյուրերի համար վճռորոշ ու հաղթական դարձավ 65-րդ րոպեին Նարեկ Մանուկյանի խփած գոլը:
Այս արդյունքից հետո մրցաշարային աղյուսակում «Վանն» իր ակտիվում ունի 25 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: «Արարատը» 6 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը (10-րդ տեղ):


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը