«Այլ ճանապարհ չկա»։ Իրանյան պատերազմի հետևանքով ԱՄՆ-ից միջուկային զենքի մասին են խոսում
ԱՄՆ
ԱՄՆ-ն ինքն է Իրանին փաստարկ ներկայացրել միջուկային զենք մշակելու համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Չաս Ֆրիմանը Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենի հետ իր YouTube ալիքում տված հարցազրույցում։
«Ակնհայտ է, որ մենք Իրանի միջուկային զենքի կողմնակիցներին ծանրակշիռ փաստարկ ենք ներկայացրել դրանք մշակելու անհրաժեշտության համար։ Չկա այլ արդյունավետ զսպող միջոց այն տեսակի հարձակումների դեմ, որոնց ենթարկվել է Իրանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում և որոնք գագաթնակետին են հասել այս պատերազմով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում