Լուսինե Աքմաքչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը
Քաղաքական
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Մինչ օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին:
Աքմաքչյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.
«ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ,
հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալություն»:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից