Թրամփի վերջնագիր Իրանին․ «կվերադարձնենք քարի դար»
ԱՄՆ
ԱՄՆ-ն կրկին կոշտ սպառնալիք է հնչեցրել Իրանի հասցեին։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները մինչև վաղվա ժամը 20:00-ը համաձայնության չգան ԱՄՆ-ի հետ, ապա նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր խոստումը՝ «վերադարձնելով երկիրը քարի դար»։ Այս հայտարարությունը, ըստ Politico-ի, ներկայացվել է որպես վերջնագիր Թեհրանին։
Լևիթի խոսքով՝ Վաշինգտոնը ակնկալում է արագ և հստակ քայլեր Իրանի կողմից, հակառակ դեպքում հնարավոր է ուժային սցենարի իրականացում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կարող է ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքային առանցքային օբյեկտները՝ էլեկտրակայաններն ու կամուրջները, ինչը, ըստ նրա, «երկիրը կվերադարձնի զարգացման նախնական փուլ»։
Միաժամանակ, Վլադիմիր Պուտին-ը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր բախման հետևանքները կարող են լինել անկանխատեսելի և համեմատելի համավարակի ազդեցության հետ։ Նրա գնահատմամբ՝ հակամարտության մեջ ներգրավված կողմերը նույնիսկ իրենք չեն կարող լիարժեք պատկերացնել դրա հնարավոր զարգացումները, ինչը իրավիճակին տալիս է առավել լարված և վտանգավոր բնույթ։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից